Հայաստանի դեղագործության ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումները կարող են դառնալ տնտեսության աճի կատալիզատոր՝ նպաստելով առողջապահության համակարգի կայունությանն ու մատչելիությանը:
Այս մասին ասված է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) նոր զեկույցում:
Ինչպես նշվում է զեկույցում, օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանի դեղագործության ոլորտում կօգնեն երկրին ստեղծել նոր աշխատատեղեր, բարձրացնել շուկայում մրցունակությունը և ավելացնել արտահանումը:
Փաստաթղթի հեղինակները առանձնացնում են առավելագույն ներուժ ունեցող երկու ենթաոլորտ՝ պայմանագրային հետազոտություններ և արտադրության աութսորսինգ։ Պայմանագրային հետազոտական գործունեությունը ներառում է հետազոտական ծառայություններ դեղագործական ընկերությունների համար, իսկ աութսորսինգը ներառում է դեղերի կամ դրանց բաղադրիչների արտադրությունը գլոբալ դեղագործական ընկերությունների համար: Այդ ենթաճյուղերում պոտենցիալ ներդրողների համար կապիտալ ներդրումների լուրջ ռիսկեր չկան, դրանք ուղղված են արտահանմանը։
Հայաստանում IFC-ի տնտեսական աճի ծրագրի կողմից իրականացված հետազոտությունն ուղղված է այն բանին, որ ներկայացվեն ոլորտային ներդրումների վերաբերյալ առաջարկություններ և ներդրումային միջավայրի բարելավման հաջորդական քայլերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







