Ռուսաստանը մի քանի երկրների հետ բանակցություններ է վարում «Տրիումֆ» C-400 զենիթահրթիռային համակարգերի նոր մատակարարումների շուրջ: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի քարտուղար Վալերյա Ռեշետնիկովան, փոխանցում է РИА Новости-ն։
«Ներկայում մի քանի պետություններ մշակում են C-400 ձեռք բերելու հարցը, ընթանում են համապատասխան բանակցություններ»,- ասել Է նա:
Ռեշետնիկովայի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից, որը քաղաքական ճնշում Է գործադրում պատվիրատուների վրա և սպառնում պատժամիջոցներով, անբարեխիղճ մրցակցության պատճառով մի շարք երկրներ չեն ազդարարում իրենց հետաքրքրությունն այդ համակարգերի նկատմամբ:
Մամուլի քարտուղարը նշել Է, որ նա7 արտասահմանյան մի քանի պատվիրատուների հետ են բանակցություններ ընթանում C-350 «Վիտյազ» և Բուկ-Մ3» զենիթահրթիռային համալիրների մատակարարումների շուրջ:
Ավելի վաղ C-400 համակարգեր են գնել Չինաստանը, Թուրքիան և Հնդկաստանը: Չինաստանը և Թուրքիան դրանք արդեն ստացել են, Հնդկաստան մատակարարումներն սկսվել են վերջերս:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







