Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:29

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դրական ազդակներ չկան, Թուրքիան շարունակում է խոսել նախապայմաններով. փորձագետ

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վերջին շրջանի հայտարարությունների և այդ  հիմնախնդրի հետագա հեռանկարների շուրջ Armenia Today-ը մեկնաբանություն է խնդրել թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանից։


«Երբ Հայաստանն անկախացավ, Թուրքիան առաջին երկրներից մեկն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը, սակայն, այնուհետև, նախապայմաններ դրեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար»,-նշեց փորձագետը՝ հավելելով, որ այդ նախապայմաններն երկուսն են՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս և Հայոց ցեղասպանության հարցի շուրջ համաձայնությունը։

«Հենց այդ  երկու նախապայմանները կատարելու պարագայում Թուրքիան կհամաձանի բացել հայ-թուրքական սահմանը և Հայաստանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Այդ նախապայմաններն արդեն 30 տարի է՝ չեն փոխվում, և կարող  ենք ասել, որ չեն էլ փոխվելու, քանի որ թուրքական կողմը մշտապես պնդում է և պնդելու է դրանք»,-ընդգծեց Խուդավերդյանը՝ հավելելով, որ Հայաստանի  բոլոր առաջնորդների առջև էլ Թուրքիան նույն նախապայմաններն է դրել։

Անդրդառնալով վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե այդ  հարաբերությունների կարգավորման համար դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից, փորձագետը նշեց, որ վարչապետ Փաշինյանը պետք է հստակեցնի, թե ինչ դրական ազդակների մասին է խոսքը։ «Ես որքան հետևում եմ թուրքական մամուլին, դրական ազդակ որպես այդպիսին չեմ տեսնում։ Թուրքիան շարունակում է նախապայմանների լեզվով խոսել հայ-թուրքական հարաբերություններում»,-նշեց Խուդավերդյանը։

Հարցին, թե 44-օրյա պատերազմից հետո ի՞նչ նպատակներ են դրված թուրքական օրակարգում հայտնված «Հինգի պլատֆորմի» կամ «Վեցի պլատֆորմի» հիմքում, փորձագետն արձագանքեց. «Էրդողանն իր հայտարարություններում փորձում է այնպիսի դիրք բռնել, որ տարածաշրջանային հարցերում ստեղծվի մի ձևաչափ, որտեղ ներգրավված լինեն Ռուսաստանն ու Իրանը, բայց չմոռանանք, որ Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ։ Կարծում եմ, որ այդ հարթակները իմաստազուրկ են, քանի որ թուրքական քաղաքականությունը՝ որպես արևմուտքի քաղաքականության անբաժան մաս, մշտապես հակադրվում է Ռուսաստանի և Իրանի քաղաքականությանը»։

Ըստ փորձագետի՝ նման հարթակներն արդյունավետ չեն կարող լինել, քանի որ մեր տարածաշրջանում արևմուտք-արևելք հակամարտության համատեքստում Թուրքիան և Ռուսաստանն ունեն հակադիր շահեր։

Նշենք, որ կիրակի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարայի և Երևանի հարաբերություններում «միակողմանի մեղադրանքները պետք է փոխարինվեն իրատեսական մոտեցումներով»։ «Եթե Երևանը պատրաստ է շարժվել այդ ուղղությամբ, Անկարան կարող է աշխատանքներ սկսել Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման ուղղությամբ», – ասել էր Էրդողանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+