Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:36

ՀՀ քաղաքացին չի կարող քվեարկել քաղաքացիական պատերազմ և բախումներ հրահրող քաղաքական ուժին․ Փաշինյանը՝ Մարուքյանին

ՀՀ քաղաքացին չի կարող քվեարկել քաղաքացիական պատերազմ և բախումներ հրահրող քաղաքական ուժին․ Փաշինյանը՝ Մարուքյանին

«Հանրային» հեռուստաընկերության եթերում շարունակվում է «Հայաստանն ընտրում է» նախընտրական չորրորդ մեծ բանավեճը։

Բանավեճի ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցով հիշեցրեց 2008 թ․-ի մարտի 1-ի դեպքերը։ «2008 թ․-ին հիմնական և երևացող դերակատարներն էին Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, դուք։ 13 տարի անցել է, բայց մենք շարունակում ենք մնալ այս պատմության քննության և փակ շրջափուլի մեջ, և հունիսի 21-ին դուք և Ռոբերտ Քոչարյանը մարդկանց հրավիրում եք ցույցերի։ Արդյոք սա նույն պրոցե՞սն է, որը կարող է նորից կրկնվել և շարունակական բնույթ կրել»։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ չի կարող նույն պրոցեսը տեղի ունենալ մի քանի պատճառներով։ «2008 թ․-ի նախագահակական ընտրությունների արդյունքները կեղծվել են, այս ընտրությունների արդյունքները չեն կարող կեղծվել, և Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվերակությունը ճշգրիտ արտահայտվելու է ընտրական հաշվարկների ամփոփիչ արձանագրությունների մեջ։ Երկորդը՝ ես կարծում եմ, որ ՀՀ-ի քաղաքացիները տեսնում են, որ կան քաղաքական ուժեր (այդ քաղաքական ուժերի առաջամարտիկը ձեր նշած քաղաքական ուժն է), որ հստակ փորձում են հրահրել քաղաքացիական բախումներ, փորձում են հրահրել քաղաքացիական պատերազմ, և ըստ այդմ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող քվեարկել քաղաքացիական պատերազմ և բախումներ հրահրող քաղաքական ուժին, և ես կարծում եմ, որ քաղաքացու քվեարկությունը կլինի վճռորոշ։ Համոզված եմ, որ 60 և ավելի տոկոսներով Հայաստանի Հանրապետության քաղաքացին կձևավորի հստակ խորհրդարանական մեծամասնություն»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+