Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:45

Ինչո՞ւ է Վահան Քերոբյանին պատկանող ընկերությունը գրանցված Անգլիայում․ Արթուր Խաչատրյան

Գնաճի, մենաշնորհի դեմ պայքարի,  գյուղատնտեսական ոլորտի խնդիրների շուրջ Armenia Today-ը զրուցել է ՀՅԴ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանի հետ:

—Պարո՛ն Խաչատրյան, Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հայտարարում է, որ երկնիշ տնտեսական աճն իր թիրախում է: Ըստ Ձեզ,  հնարավո՞ր  է երկնիշ տնտեսական աճ արձանագրել:

-Վահան Քերոբյանին նույնիսկ սեփական կառավարությունը չի հավատում, որովհետև պետական բյուջեի նախագծում համեստ թիվ  է ծրագրված: Այսինքն՝ իրեն չեն հավատում ո՛չ Կառավարությունում, ո՛չ Ազգային ժողովում:  Վահան Քերոբյանին չեն հավատում Կենտրոնական բանկում, նրան չեն հավատում նաև միջազգային կազմակերպություններում: Ի՞նչ է անում Վահան Քերոբյանը, որպեսզի ՀՀ-ի տնտեսությունը  զարգանա: Մի անգամ լրագրողները հարցրին ներդրումային ծրագրերից և ասացին, որ մեկ օրինակ նշի: Ցույց տվեց Կումայրիի զարգացման ծրագիրը: Այդ ծրագիրն իր պաշտոնավարումից առաջ էր մշակվել և որի հետ ինքը բացարձակապես  կապ չունի: Որևէ նոր բան չեն անում, որևէ էական բան չի արվում:

Օրեցօր գներն աճում են: Կենտրոնական բանկն իր վերջին պահուստներն է մտցնում շուկա, որ կարողանան դիմակայել դոլարի տատանումներին: Երկու տարի առաջ այսօր հրապարակում զբոսաշրջային ավտոբուսներ էին կանգնած, հիմա ոստիկանական ավտոմեքենաներ են: Ոստիկանները Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են մարզեր, կարո՞ղ է դա մի օր էլ ներկայացնեն որպես ներքին տուրիզմի զարգացում:  Այս պայմաններում չպետք է  տնտեսական աճ ակնկալել:

-Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում շրջադարձային նշանակության բովանդակային փոփոխություններ են կատարվում  և որպես հեղափոխական ձեռքբերում օրինակ բերեց խելացի անասնաֆերմայի ծրագիրը: Գյուղատնտեսության ոլորտում փոփոխությունները բավարա՞ր են են արդիական գյուղատնտեսության զարգացման համար:

 —Կա գյուղատնտեսություն և ագրոբիզնես: Այս իշխանություններն աշխատում են ագրոբիզնեսի ուղղությամբ: Խելացի անասնաֆերմա կառուցելը չափազանց թանկ արժե: 10-12 գլուխ խոշոր եղջերավորների համար խելացի անասնաֆերմա կառուցելն արժե 10 մլն դրամ: Մի լավ օրինակ հիշեցի. Սյունիքում տարածքներ՝ արոտավայրեր են զիջվել ադրբեջանցիներին: Գյուղացիները իշխանական պատգամավորին ասել են, որ խոտ չկա, որպեսզի անասուններին արոտ տանեն: Պատգամավորն էլ պատասխանել է, որ նոր խելացի անասնագոմեր կան, որոնք կչեզոքացնեն արոտավայրերի կորուստը: Այդ անասնագոմում ապրող ցանկացած անասուն հասկանում է, որ ինքը պետք է ուտի՝ անկախ նրանից ապրում է խելացի, թե անխելք անասնագոմում:

—Եթե դուք գաք իշխանություն, ի՞նչ եք անելու, որ երկրում ներդրումներ լինեն:

-Ներդրումներ չեն գալիս ոչ միայն երկրի անվտանգությամբ պայմանավորված, այլև՝ վարվող քաղաքականության: Օրինակ՝  բանկային գաղտնիքի մասին օրենքի  հարցը, ցանկացած քննիչ կարող է  մարդու բանկային տվյալների մասին տեղեկություն ստանալ: Որևէ ներդրող ՀՀ-ում կոպեկ չի պահի, եթե իմանա, որ ֆինանսական գաղտնիքները հասանելի են այլ կողմերին: Վահան Քերոբյանի ընկերությունը գրանցված է Անգլիայում:

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+