Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:56

COVID-19 պատվաստանյութեր գնելու շուրջ բանակցություններն ընթանում են․ 890 մլն դրամը տրամադրվել է որպես կանխավճար

infocheck.am-ը հայտնում է, որ լրատվականներից մեկը քիչ առաջ «Կառավարությունը 890 մլն դրամ է ծախսել COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման միջոցառումների համար, սակայն պատվաստանյութ ձեռք չի բերվել» վերտառությամբ տեղեկություն է տարածել։ Հղում անելով Առողջապահությունից ստացված հարցման պատասխանին, կայքը նշում է, որ կառավարությունը 890 մլն դրամ Է ծախսել ՀՀ-ում COVID-19-ի կանխարգելմանն ուղղված պատվաստանյութի ձեռքբերման միջոցառումների համար, սակայն պատվաստանյութը ո’չ ձեռք է բերվել, և ո’չ էլ գրանցվել է ՀՀ-ում։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց Առողջապահության նախարարության հետ, որտեղից պարզաբանեցին, որ գերատեսչությունն այս պահին գտնվում է ակտիվ բանակցությունների փուլում` պատվաստանյութ արտադրող հնարավոր բոլոր կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ։ Հիշյալ 890 մլն դրամը, որպես կանխավճար, ՀՀ-ին հասանելի դեղաչափերի ապահովման նպատակով ԱՆ-ն փոխանցել է «COVAX FACILITY» միջազգային նախաձեռնությանը, որն էլ իր հերթին բանակցում է արտադրող ընկերութոյւնների հետ։

Նշենք նաև, որ կառավարության որոշմամբ COVID-19 պատվաստանյութ ձեռք բերելու համար տրամադրվել է 2.2 մլրդ դրամ։

Ի՞նչ է COVAX-ը

COVAX-ը գլոբալ համագործակցություն է, որի նպատակն է կազմակերպել COVID-19 թեստերի, բուժումների և պատվաստանյութերի զարգացումը, արտադրությունը և երաշխավորել արդար հասանելիություն աշխարհի յուրաքանչյուր երկրի համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+