Օրերս ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան են այցելել ԲԿՄԱ-ի զինծառայող ֆուտբոլիստները` ակումբի տնօրեն Գագիկ Աղբալյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։
Մարզիկ-զինծառայողները շրջել են ռազմական համալսարանի տարածքում, եղել թանգարանում, ուսումնական հրաձգություն կատարել կրակային վարժասարքից: Դիպուկությամբ աչքի ընկած մարզիկները համալսարանի ղեկավարության կողմից խրախուսվել են պատվոգրերով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







