Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:12

Վաղարշակ Հարությունյանի պնդմամբ՝ Սյունիքում անվտանգային լուրջ խնդիրներ չկան

Ինքնիշխանության կորուստն այն ժամանակ է լինում, երբ անվտանգությունն ապահովված չէ։ Մենք, 1992թ․-ին, երբ ԽՍՀՄ փլուզվել է, ձեռք ենք բերել համաձայնություններ՝ ՀԱՊԿ-ի անդամակցության, սահմանների համատեղ ապահովման, հայ-ռուսական միավորված զորախումբի, ռազմաբազայի տեսքով, բազմաթիվ այլ փաստաթղթեր․ այս բոլորը միտված են անվտանգության ամրապնդմանը։ Այս մասին «Զինուժ մեդիա»-ի եթերում ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Ըստ նրա՝ հարցադրումը, թե ռուսական զորքերի ներգրավումը մեր սահմանների անվտանգությանն ինքնիշխանության կորուստ է, ճիշտ չի դրվում, քանի որ իրականում անվտանգությունն է ապահովում ինքնիշխանությունը։

«Սյունիքում դիրքավորման գործընթաց է գնում՝ Գորիս-Դավիթ Բեկ և Կապանի ճակատի հատվածում։ ՌԴ-ի և Ադրբեջանի հետ համաձայնությունների ձեռքբերման շնորհիվ այդ հատվածում անվտանգությունն ապահովված է։ Գորիս-Դավիթ Բեկ հատվածում վերահսկողություն են իրականցնում ՌԴ սահմանապահ զորքերը, մեր սահմանապահ զորքերը կանգնում են մեր տարածքում, վիզուալ հսկում են այդ ճանապարհը՝ ապահովելով  երկրորդ շերտի անվտանգությունը,սահմանապահ զորքերի հետևում կանգնած է բանակը։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել որևէ այլ զորքեր չտեղակայել սահմանապահների ու ճանապարհի միջև։ Նույնը վերաբերում է Ադրբեջանին»։

Ըստ Հարությունյանի սա բերում է նրան, որ այդ ճանապարհի անվտանգությունն ապահովված է։ «Ռուսաստանը մեր և ադրբեջանցի սահմանապահների հետ որոշում է, թե ինչ հեռավորության վրա պետք է լինեն զորքերը ճանապարհից։ ՌԴ-ն Գորիսի և Դավիթ Բեկի հատվածներում ունենում է անցակետ, որի միջով պետք է իրականացվեն բոլոր շարժերը Նույնն իրականացվում է Կապանի ճանապարհահատվածի վրա»։

Դիտարկմանը, թե համացանցում տեսանյութեր են տարածվում, որոնք հասարակության մոտ խուճապ են ստեղծում, Հարությունյանը նշել է․ «Այն տեսանյութերը, որոնք տարածվում են, մտահոգությունների լուրջ առիթ չպետք է տան։ Պետք է ուշադիր լինել, եթե անհասկանալի դեպքեր են լինում, կապվել ԱԱԾ-ի ներկայացրած թեժ գծին, այդ ամեն ինչը ներկայացնել, որպեսզի անհրաժեշտ միջոցառումներ ձեռք առնվեն։ Խուճապ պետք չէ տարածել»։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել  է, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից, ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ: 
 
ՊՆ-ից էլ հայտնել են, որ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։ 

 Գորիս-Կապան ավտոճանապարհի 21կմ. երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն  անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։ 

 Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+