Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:44

Այս պատերազմում բանակը չի պարտվել, պարտվել է պետությունը․ Ս․ Օհանյան

Սեպտեմբերի 27-ին, երբ իմացանք Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների մասին՝ ես, գեներալ Խաչատուրովը միանգամից ներկայացանք ՀՀ Պաշտպանության նախարարություն, բայց ՊՆ ղեկավարությունը մեզ չընդունեց։ Այս մասին ArmNews հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ նշել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Օհանյանը նշել է, որ սեպտեմբերի 28-ին ինքը որոշել է ինքնակամ մեկնել Արցախ՝ լսելով նաև Արցախի նախագահի կոչը։ «Ես ներկայացա Արայիկ Հարությունյանին, ում հետ խորհրդակցելուց հետո մեկնեցի հրամանատարկան կետ, 3 օր գտնվել եմ այնտեղ, փորձել եմ չխանգարելով՝ խորհրդատվություն տալ, նաև առաջարկություններ անել մարտական գործողությունների վարման ուղղությամբ»,-նշել է Օհանյանը։

Նա հայտնել է նաև, որ սեպտեմբերի 30-ին ինքը հակիրճ երզրակացություն է ներկայացրել Ջալալ Հարությունյանի։ «Բայց ի տարբերություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի զեկույցի, ես կանգնեցնելու առաջարկ չեմ ներկայացրել, այլ նշել եմ, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի ՀՀ իշխանությունների, ՊՆ-ի կողմից աջակցություն ցուցաբերվի ՊԲ-ին, պետք էր վերականգնել բանակցային գործընթացը, իսկ ՊԲ-ին էլ պետք է իրականացներ անհրաժեշտ արդյունավետ միջոցառումներ»։

Ըստ Օհանյանի՝ հետո հայտնի դարձավ, որ արգելվում է  հրամանատարական կետ նախկին գեներալների մուտքը, որը կայացվել է Հայատանի իշխանությունների կողմից։

«Երբ մարտական գործողություններն ընթանում էին Շուշիի մերձակայքում, ես իմ նախաձեռնությամբ աջակցություն եմ ցուցաբերել նաև Շուշիի պաշտպանությանը՝ հատկապես աշխարհազորի ձևավորման հետ կապված։  Ես պաշտոնատար անձ չեմ։ Ես այդ ուղղությամբ կապ չեմ ունեցել նաև բանակի հրամանատարի հետ, ղեկավարել եմ աշխարհազորի գործողությունները»,-նշել է Օհանյանը։

Ըստ Սեյրան Օհանյանի՝ պատերազմի հիմնական սխալները եղել են օպերատիվ-ռազմավարական և օպերատիվ մարտավարական օղակներում։ «Բանակը չի պարտվել, պարտվել է պետությունը։ Գումարտակի հրամանատարները, սերժանտները հերոսաբար են կռվել»,-նշել է Օհանյանը և բերել բանակի 2014-16 թթ․-ի քննությունների օրինակները, երբ ՀՀ ԶՈՒ-երը մեծ հաջողություններ են գրանցել միջազգային մրցույթներին։

Օհանյանը նշել է նաև, որ այսօրվա ղեկավարության հեռանալը անհրաժեշտություն է։ «Ռամական գործողությունների վարման ժամանակ տեղանքում աշխատանքները, զորքերի համալրման հետ կապված թերացումներ են եղել։ Մենք անգամ տեսել ենք, որ բավականին մեծ նահանջ ապահովված զինվորականներին հերոսի կոչում են տվել։ Եթե ասում ենք 30 հազար զորք կա, պետք է նրանց կյանքը փրկել, բայց ինչո՞ւ վերախմբավումներ չեն արվել։ Պաշտպանական բնագծերրը չեն ապահովվել, տեղի է ունեցել ճեղքում և ադրբեջանական զորքն առաջ է եկել»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+