Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:46

Սոթքում ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև բավական երկար բանակցություններ են տարվել

«Համաձայն ձեռք բերված համաձայնության, ՀՀ ԶՈւ-երը եւ բնակչությունը Քարվաճառի շրջանից պետք է դուրս եկած լինեին, ինչն իրականացվել է: Զորքերի հետ կապված աշխատանքն իրականացվել է նախապես պլանավորված բնույթով, ճշգրիտ ժամանակացույցով»,-այս մասին նշել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն ասուլիսի ժամանակ՝ ներկայացնելով Սոթքի ոսկու հանքի տարածքում տեղի ունեցած միջադեպի մանրամասները:

Ըստ Տիրան Խաչատրյանի՝ Սոթքի ոսկու հանքի տարածքում տեղի ունեցածը թյուրիմացության առիթ է տվել:

Նա քարտեզի վրա ներկայացրել է Սոթքի ոսկու հանքի տարածքը՝ ցույց տալով պետական սահմանը, որը, ըստ նրա, գրեթե կենտրոնական մասով է անցնում: Ռուսական կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգային միջոցառումներ, պետական սահմանում՝ հանքի եզրագծով ցանկապատվել էր, ճանապարհին անցակետ էր դրվել, որը կատարվել է ռուսական կողմի՝ «Գիոպրոմայնինգ գոլդ» ՍՊ ընկերության ուժերով: Սահմանային ուղեփակոցի տեղադրման աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են ռուսական կողմի ուժերով, հայկական կողմը մասնակցություն չի ունեցել: Մեր զորքերն անվտանգության գոտու պահպանման, պաշտպանության խնդիրներ իրականացնելու հարցերում ընդգրկվածություն չեն ունեցել:

«Ադրբեջանական զորքերի Քարվաճառ մտնելուց հետո, հանդիպելով այդ արգելափակոցներին, խնդիր է բարձրացվել, որ դա իրենց  տարածքն է, եւ տարածքի պահպանություն իրականացնող ուժերը պետք է դուրս գան տարածքից: Մեր կողմից զգուշացվել է ռուսական կողմին, որ այսպիսի պահանջներ կան, ռուսական կողմի եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ բավական երկար բանակցություններ են տարվել, որոնք հետո ինչ զարգացում կունենան, չեմ կաող ասել, այդ պահպանության գոտուց համապատասխան անձնակազմը դուրս է եկել», -ասել է գեներալը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+