Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կարգավորված չէ, Մոսկվան պահպանում է ստատուս քվոն, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:
Լրագրողի այն հարցին, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված խնդիր կա՞, Պուտինը դրական է պատասխանել.
«Այո, այդպիսի խնդիր կա: Ղարաբաղի վերջնական կարգավիճակը հստակեցված չէ, մենք պայմանավորվեցինք, որ այսօրվա դրությամբ կպահպանենք ստատուս քվոն», — ասել է Պուտինը:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







