Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:06

Հայաստանում պացիենտը հաղթահարել է COVID-19-ի ամենավտանգավոր և հազվադեպ բարդություններից մեկը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում COVID-19 վարակի ամենավտանգավոր և հազվադեպ բարդություններից մեկի՝ սուր բորբոքային դեմիելինիզացնող պոլիռադիկուլոնեյրոպաթիայի հերթական դեպքն է ախտորոշվել և հաջողությամբ բուժվել նյարդաբանների կողմից։ Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում արված հրապարակումից։

Նշվում է, որ Գիյեն Բարեի համախտանիշը հիմնականում զարգանում է որպես աղիքային և շնչական վարակների ոչ հեռակա բարդություն, երբ իմուն համակարգի գործառույթի խանգարման պատճառով վերջինս վնասում է ծայրամասային նյարդերը՝ առաջացնելով հարաճող զգացողական խանգարումներ և մկանային թուլություն, ընդ որում մկանային թուլությունը կարող է պրոգրեսիվել ժամերի ընթացքում` ընդգրկելով նաև շնչական մկանները (երբեմն պահանջելով անցում թոքերի արհեստական օդափոխության), ամբողջապես զրկելով պացիենտին շարժողական ակտիվությունից։

«Պացիենտը՝ 62 տարեկան տղամարդ, բուժվել է այլ COVID բուժհաստատությունում 14 օր։ Համախտանիշը ունեցել է խիստ արագ ընթացք և արթնանալուց և առաջին գանգատներից մի քանի ժամ անց արդեն զարգացել է բոլոր վերջույթների խիստ արտահայտված մկանային թուլություն՝ քայլքի և ինքնասպասարկման անհնարինությամբ։ Մեր բուժկենտրոնում ախտորոշվել է Գիյեն – Բարեի համախտանիշը և անհապաղ սկսվել է բուժումը՝ իմունոթերապիա մարդկային իմունոգլոբուլինով։

Բուժման արդեն իսկ 3-րդ օրվանից պացիենտի առողջական վիճակը էականորեն բարելավել է և սպեցիֆիկ բուժման ավարտից և կորոնավիրուսային վարակի հաղթահարումից հետո տեղափոխվել է մասնագիտացված վերականգնողական բուժման։ Այժմ, մեր բժիշկների իրականացրած բուժման ավարտից անցել է 20 օր և պացիենտը պրակտիկորեն չունի մկանային թուլություն, ամբողջապես ինքնասպասարկվում է և շարունակում է վերականգնողական բուժումը՝ լիարժեք վերականգման համար»,- ասվում է հրապարակման մեջ։

Հաղորդվում է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնը միակն է, որն ունի այս սպեկտրի հիվանդությունների ամբողջական ախտորոշման (ԷՆՄԳ, նյարդերի բիոպսիա և մորֆոլոգիական քննություն, միելին-սպեցիֆիկ հակածինների որոշում) և բուժման (ապարատային ամբողջածավալ պլազմոֆերեզ, իմունոթերապիա, նեյրոինտենսիվ խնամք) հնարավորություն։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում COVID-19 վարակի ամենավտանգավոր և հազվադեպ բարդություններից մեկի՝ սուր բորբոքային դեմիելինիզացնող պոլիռադիկուլոնեյրոպաթիայի հերթական դեպքն է ախտորոշվել և հաջողությամբ բուժվել նյարդաբանների կողմից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+