Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:13

Բաթոյանը դիմել է ԿԲ՝ ավտոմատ գանձման մեքենաների մատչելիության ապահովման հարցով

Հաշվի առնելով համավարակով պայմանավորված անկանխիկ գործարքների անցնելու հրամայականը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դիմել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին՝ առևտրային բանկերի ավտոմատ գանձման մեքենաների (ATM) մատչելիության ապահովման հարցով։

Այս մասին հայտնում է սոցիալական հարցերի նախարարությունը։

Ուսումնասիրելով հաշմանդամություն, սահամանափակ շարժունակություն ունեցող անձանց և տարեց քաղաքացիներին ֆինանսական ծառայությունների մատուցման միջազգային լավագույն փորձը՝ Կենտրոնական բանկը ֆինանսական գործառնությունների իրականացման ավտոմատ սարքավորումներ շահագործող և հաճախորդների հեռահար սպասարկում իրականացնող ֆինանսական կազմակերպություններին խորհուրդ է տվել հաշվի առնել հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար մատչելիության պահանջները (բրայլով, աուդիոնկարագրությամբ, ինտուիտիվ լինելով և այլն)։

ԿԲ շրջաբերականում մասնավորապես խորհուրդ է տրվում սարքավորման ֆիզիկական ստեղնաշարի վրա նախատեսել շոշափելի պիտակներ՝ տեսողության հետ խնդիր ունեցող անձանց կողմնորոշելու համար, ապահովել սարքավորման էկրանի վրա արտացոլված տեղեկատվության ձայնային ներկայացում, դրա կրկնություն, էկրանին ներկայացվող տեղեկատվության տառաչափի մեծացման հնարավորություն, սարքավորումների տեղակայման ժամանակ ապահովել հաշմանդամություն, սահամանափակ շարժունակություն ունեցող անձանց և տարեց քաղաքացիների համար ֆիզիկական հասանելիություն և այլն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+