Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Կոտայքի մարզպետարանից։
Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Բյուրեղավան համայնքում շարունակվում են ներհամայնքային ճանապարհների, մայթերի, բակերի ասֆալտապատման աշխատանքները:
Համայնքապետարանից տեղեկանում ենք, որ ծրագրով նախատեսված ճանապարհների մի մասն արդեն ասֆալտապատ է:
Ծրագրի արժեքը 55․ 684․ 314 դրամ է, որից 45%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 55%-ը՝ համայնքի ներդրումը:
Նշենք, որ մարզում սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են մի շարք ծրագրեր։
Նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ասել էր, որ Կոտայքն էտալոնային է դառնալու։
Եղվարդ համայնքի սրտում գտնվող՝ գրեթե 1 հա տարածք զբաղեցնող գոտին ժամանակին հանդիսացել է քաղաքային բացօթյա լողավազան։ Հետխորհրդային շրջանում աստիճանաբար վերածվել է անխնամ «անտառի» և չնայած կենտրոնական դիրքին՝ կիսալքված տարածք էր հիշեցնում։ Այժմ այն բարեկարգվում է։
Այն սուբվենցիոն ծրագրի միջոցով բարեկարգել և դարձնել է քաղաքի համար հանրային մեծ հանգստի գոտի՝ փոքրիկ լողավազանով, ամֆիթատրոնով, զբոսայգիներով, մանկական ժամանցի վայրերով եւ կանաչապատ ճեմուղիներով։
Ծրագիրն արդեն արժանացել է ՀՀ Կառավարության հավանությանը՝ շուրջ 244 մլն ՀՀԴ ուղղվելու է այս հրաշալի նախագծի կյանքի կոչմանը՝ 30 % / 70 % պետություն- համայնք համաֆինանսավորմամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







