Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41846-ի։ Օգոստոսի 18-ի տվյալները փոխանցել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 34982 է, փաստացի բուժվում է 5787-ը, գրանցվել է մահվան 832 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 186661 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 245 են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







