Օգոստոսի 3-ից 4-ը 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ստուգվել են մարտական հերթապահության իրականացման գործընթացը, անձնակազմի ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակը, ինչպես նաև առաջնագծում իրականացվող ինժեներական և ամրաշինական աշխատանքները: Հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







