Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:26

Ընդդիմությունը փորձել է բաժանել բանակն ու ռազմաքաղաքական ղեկավարությանը. Արմեն Գրիգորյան

Ընդդիմությունը փորձել է բաժանել բանակն ու ռազմաքաղաքական ղեկավարությանը. Արմեն Գրիգորյան

Հայաստանում ընդդիմությունը փորձել է բաժանել բանակն ու երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը։  Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա նման գործողությունները որակել է որպես «դավաճանական քայլ»։  Գրիգորյանը հստակեցրել է, որ խոսքը նախկին իշխանությունների ներկայացուցիչների մասին է։  Նրա խոսքով՝ իրենք փորձել են նման նարատիվ մտցնել և կառավարման համակարգի միասնականության բացակայության պատրանք ստեղծել։

«Նրանք գիտեին, թե ինչպես է գործում կառավարման համակարգը և ինչու է կարևոր նրա համախմբվածությունը։  Ինչպես բանակը, այնպես էլ ռազմաքաղաքական ղեկավարությունը պատերազմի ժամանակ պետք է համախմբված լինեն»,-հայտարարել է Գրիգորյանը։

Նա ընդգծել է, որ սահմանային հակամարտության ողջ ընթացքում դրա ղեկավարումն ու համակարգումն իրականացվել են ՀՀ վարչապետի կողմից:

Արմեն Գրիգորյանը նաև մեկնաբանել է Հայաստանի հետ սահմանին կամ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական կողմի նոր գործողությունների հնարավորությունը: Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը միշտ պատրաստվում է վատագույն սցենարին

«Մենք, բնականաբար, չենք ակնկալում, որ Ադրբեջանը, մեծ քանակությամբ սպառազինություն ձեռք բերելով, ունենալով ներքին լուրջ խնդիրներ, պարբերաբար լարվածություն չի ստեղծի սահմանին։ Մեր գնահատմամբ՝ Ադրբեջանը պարբերաբար շարունակելու է փորձել խնդրի ռազմական լուծումներ գտնել», — ասել է Գրիգորյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+