Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:11

Ադրբեջանը Հայաստանի քաղաքացիական և ռազմավարական օբյեկտներին հարվածելու պլաններ չի ունեցել

Ադրբեջանի զինված ուժերի առջև խնդիր չկար նշանառության տակ վերցնել Հայաստանի քաղաքացիական և ռազմավարական կարևոր  օբյեկտները, «Интерфакс-Азербайджан»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական-Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը:

«Ադրբեջանի զինված ուժերը չեն վերցրել Հայաստանի քաղաքացիական և ռազմավարական կարևոր օբյեկտները։ Ընդհակառակը, վերջին իրադարձությունների ժամանակ  Հայաստանն է հայտարարել, որ շարունակում է նշանառության տակ պահել ռազմավարական կարևոր օբյեկտները՝ ինչպիսիք են Ադրբեջանի նավթային և գազային ենթակառուցվածքները, տրանսպորտային խողովակաշարերը։ Այդ ամենն արվում է Հայաստանի կողմից իր հանցագործությունները թաքցնելու համար», — հայտարարել է Հաջիևը Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյահլըն, իբրև ի պատասխան Հայաստանից հնչած պնդումներին, որ հայկական կողմը հարվածելու է Մինգեչաուրի ջրամբարին, հուլիսի 16-ին հայտարարել էր, թե Հայաստանը չի կարող հարվածել Մինգեչաուրի ջրամբարին, քանի որ դրա տեղակայման ռելիեֆը, այդտեղ իրականացվող ամրապնդման աշխատանքներն ու Ադրբեջանի ՀՕՊ միջոցները դա թույլ չեն տա։ Միաժամանակ Դարգյահլըն սպառնալիք էր հնչեցրել, թե Ադրբեջանը կարող է ի պատասխան հարվածել Մեծամորի ատոմակայանին։

Ուշագրավ է այն փաստը, որ հայկական կողմից Մինգեչաուրի վրա հարվածի որևէ պաշտոնական հայտարարություն չէր եղել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+