Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:07

Հրետակոծություններից կրած գյուղատնտեսական վնասներն ուսումնասիրող հանձնաժողով է ստեղծվել

Այսօր առավոտվանից մենք հնարավորություն ունենք նույն ակտիվությամբ ներգարվվելու տնտեսական աշխատանքների մեջ։ Այս մասին Իջևանում ստեղծված ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Մարզպետը հայտնեց, որ մեծ ծավալով իրականացվում են վերականգնողական աշխատանքներ, բայց առավել կարևոր է ամբողջությամբ վերադառնալը բնականոն աշխատանքին։

«Վերականգնողական գործընթացին այսօրվանից կսկսեն փոխարինել զարգացման ծրագրերը, և կփորձենք ակտիվորեն զբաղվել տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի զարգացմամբ՝ իմանալով, որ ցանկացած խնդիր լուծելով՝ սահամանամերձ գյուղերում լուծում ենք մեր պետության խնդիրը»,- ասաց Չոբանյանը։

Մարզպետը հայտնեց, որ այսօր ևս մեկ հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է ուսումնասիրի գյուղատնտեսական վնասները, քանի որ հրետակոծությունների ժամանակ վնասվել են նաև գյուղատնտեսական տարածքներ և կլինի համապատասխան վերաբերմունք այդ վնասներին։
«Ստեղծվել են նաև սոցիալ-հոգեբանական հանձնաժողովներ, որտեղ ներգրավում ենք տարբեր հասարակական կառույցների, հատկապես սոցիալական ոլորտում աշխատող կազմակերպությունների, որոնք գործում են Տավուշի մարզում։ Մեր գործընկերների հետ միասին մենք շատ ակտիվ պետք է աշխատենք սոցիալ-հոգեբանական իրավիճակի ուսումնասիրության, ըստ անհրաժեշտության՝ համապատասխան միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ, այդ թվում՝ մեր երեխաների ամառային հանգիստը հավուր պատշաճի կազմակերպելու ուղղությամբ»,- ասաց Չոբանյանը։

Մարզպետը հայտնեց, որ հավաքագրված գումարներն ուղղվելու են տարածաշրջանի սահամանամերձ բնակավայրերի առաջնահերթ խնդիրների լուծմանը։

«Սեպտեմբերին Տավուշի մարզպետարանը անցկացնելու է ներդրումային հանձնաժողով։ Այն անցկացվելու է առցանց եղանակով։ Մեր նպատակն է, որ սեպտեմբերին մենք ևս մեկ անգամ ձևակերպենք և հայտարարենք այն հիմնական, առաջնահերթ ռազմավարական ծրագրերը, որոնք ոչ միայն պետք է զարգացնեն մեր տնտեսությունը, այլև պիտի ամրացնեն մեր սահմանները»,- ասաց մարզպետը։

«Գույքագրման և հաշվարկման գործընթացները ամենօրյա գործընթացներ են։ Առաջին փուլը մենք կավարտենք մեկ շաբաթից, վերջնական արդյունքները կլինեն մեկ ամսից , որովհետև մենք հայտարարել ենք, որ կառուցվելու են նաև նոր տներ։ Բացի շինարարական վնասներից կան նաև այլ տիպի վնասներ, օրինակ՝ գյուղատնտեսականը և այլ ոլորտնեի։ Կարծում եմ, որ շուտով կունենանք բոլոր գնահատականները, թե որքան գումար է անհրաժեշտ»,- ասաց նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+