ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ բարձր է գնահատել հայկական հակաօդային պատշանության մակարդակը.
«Անզեն աչքով էլ երևում է, որ ամբողջ աշխարհում բավական մեծ գլխացավանք հանդիսացող ԱԹՍ-ների դեմ հայկական զինված ուժերը լավ պայքարում են»:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի զորատեսակներից ոչ մեկը բարձր մարտունակություն և արդյունավետություն չի դրսևորել, անգամ՝ հատուկ նշանակության զորքերը:
«Տակը մնում են ԱԹՍ-ները, որոնք էլ շատ թանկ են, ձեռք են բերվում հիմնականում Իսրայելից: Դրանք զգալի արդյունքներ չեն տալիս, իսկ այդ գումարներն էլ կտրվում են ադրբեջանական ժողովրդի չափաբաժնից»,- հարցի վերաբերյալ ավելացրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







