Ամբողջ օրը առաջնագծում օպերատիվ իրավիճակը եղել է համեմատաբար հանգիստ, կրակոցները քիչ էին՝ միայն հրաձգային զենքերից:
Այս մասին այսօր երեկոյան Տավուշի մարզում կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսիյանը:
Նա այսօր այցելել է զորամասերից մեկը և ևս մեկ անգամ համոզվել, որ զորքերի և հրամանատարության մարտական ոգին բարձր է, լիովին տիրապետում են իրավիճակին, տեսնում են հակառակորդի շարժերը:
«Որևէ սադրանքի դեպքում արժանի հակահարված կստանան»,- վստահեցրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







