Սյունիքի մարզպետարանը հայտնում է, որ նոր կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին նպաստելու նպատակով Վայոց Ձորի և Սյունիքի մարզի 100 գյուղական բնակավայր սպասարկող մասնավոր անասնաբույժներին, կաթ մթերող կոոպերատիվներին ու ընկերություններին տրամադրվել է անհատական պաշտպանիչ պարագաներ՝ 7,500 հատ բժշկական դիմակ, 15,000 զույգ ձեռնոց և ախտահանիչ նյութեր:
Աջակցությունը տրամադրվել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում:
«Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում մինչև սույն թվականի օգոստոսի վերջ կիրականացվեն մի շարք լրացուցիչ միջոցառումներ, որոնք նպատակ ունեն աջակցելու կաթի և մսի արժեշղթաների մասնակիցներին՝ համավարակի պայմաններում ապահովելու աշխատանքների անվտանգ և անխափան իրականացումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







