Անցնող գիշեր ՀՀ սահմանի ողջ երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել են 120 կակոցներ, հիմնականում կիրառվել են հրաձգային զենքներ՝ այդ թվում մեծ տրամաչափի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Իջևանում հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ չի կիրառվել հենտանային և այլ միջոցներ։
«Կրակոցներն իրականացվել են ոչ միայն վերջին օրերին ընթացող բուն մարտական գործողությունների հատվածում, այլև Տավուշի սահմանագոտու ողջ երկայնքով՝ այդ թվում Նոյեմբերյանի ուղղությամբ, կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի ուղղությամբ՝ 2-րդ բանակային կորպուսի ճակատում, Նախիջևանի ուղղությամբ՝ 4-րդ և 5-րդ բանակային կորպուսի ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ լարվածությունը ըստ էության թուլացել է։
Անդրադառնալով վիրավորների վիճակին՝ ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծանրահեղ ծանր, բայց կայուն։
«Անցնող գիշերվա ընթացքում հակառակորդը տեղեկատվական գործողություն իրականացրեց, տարբեր բաժանորդների ուղարկվել է կեղծ հաղորդագրություն, որը կեղծ է և այժմ օպերատորները ուղարկում են հաղորդագրություն իրավիճակը շտկելու համար»,- ասաց Հովհաննիսնայնը՝ հավելելով, որ, ըստ էության, այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







