Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են օրեր առաջ ՀՀ ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվող Նարեկ Սարդարյանի` Ադրբեջանում հայտնվելու մասին և հրապարակել են տեսանյութ։ Ադրբեջանական լրատվամիջոցները, մասնավորպես նշել են, որ ադրբեջանական զինծառայողների կողմից Սարդարյանը ձերբակալվել է Նախիջևանի սահմանին։
Armenia Today-ին Ազգային անվտանգության ծառայությունից փոխանցեցին, որ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները դեռևս ուսումնասիրության փուլում են, որի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ Սիսիանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանը։
Հայտնի է դարձել, որ Նարեկ Սարդարյանը զբաղվում է նախրապանությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







