Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:14

Արարատ-Արմենիան երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2019/20 մրցաշրջանի վերջին տուրում «Արարատ-Արմենիան» 2-0 հաշվով հաղթեց «Նոային»՝ երկրորդ տարին անընդմեջ դառնալով չեմպիոն, հայտնում է armsport.am-ը։

««Արարատ-Արմենիա»-«Նոա» հանդիպումը վերջին տուրի և ընդհանրապես առաջնության զարդը կարելի է համարել: Հենց այս խաղում որոշվեց 2019/20 մրցաշրջանի չեմպիոնի հարցը: Խաղը կարելի էր «Ոսկե» անվանել, սակայն այս պարագայում նույնիսկ ոչ-ոքին ձեռնտու էր «Արարատ-Արմենիային»:

Սակայն գործող չեմպիոնը տրամադրված չէր հանդիպումը ոչ-ոքի ավարտել։ Թիմերը 4 օրվա մեջ հանդիպեցին երկրորդ անգամ: Բոլորին հայտնի ֆանտաստիկ գավաթային եզրափակչից հետո Վարդան Մինասյանի սաները ռևանշի հասան․ արդեն հանդիպման 16-րդ րոպեին Ֆուրջել Նարսինգը գրավեց «Նոայի» դարպասը»,-գրում է մարզական կայքը։

Խաղակեսի ավարտից առաջ տանտերերի առավելությունը կրկնապատկեց Յուսուֆ Օտուբանջոն։

Ըստ կայքի՝ երկրորդ խաղակեսի վերջնամասը անցավ բավականին լարված պայքարում․ թե՛ իրենց առավելությունը էլ ավելի մեծ կարող էին դարձնել տանտերերը, թե՛ հաշիվը կարող էին կրճատել հյուրերը։ Սակայն հաշվի մեջ այդպես էլ փոփոխություն չգրանցվեց։

Այսպիսով, «Արարատ-Արմենիան» կներկայացնի Հայաստանը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, իսկ «Շիրակ», «Ալաշկերտ», «Նոա» ակումբները՝ Եվրոպա Լիգայում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+