Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ շարունակում է մոբիլիզացնել ուժերը նոր կորոնավիրուսի դեմ պայքարում։ Հերթական նախաձեռնության շրջանակում Դիլիջանի, Մարտունու, Վեդու և Սպիտակի բժշկական կենտրոնները ևս վերապրոֆիլավորվել են և միացել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին:
Հիվանդանոցները վերազինվել են համաճարակի դեմ պայքարում անհրաժեշտ սարքավորումներով, իսկ մասնագետներն անցել են վերապատրաստման դասընթացներ՝ արդյունավետ բուժօգնության եւ անվտանգության վերաբերյալ։
Մարտունիում նոր կորոնավիրուսի համար առանձնացվել է 30 մահճակալ, եւս 10-ը ինտենսիվ թերապիայի բաժնում է։ Դիլիջանի բժշկական կենտրոնում կորոնավիրուսով հիվանդ պացիենտներին տրամադրվելու է 50 սովորական եւ 5 վերակենդանացման մահճակալ։ Շուրջ 60 հոգու պատրաստ է ընդունել Վեդու բժշկական կենտրոնում։ Սպիտակի բժշկական կենտրոնը կորոնավիրուսի դեմ պայքարին միանում է ողջ ներուժով։https://www.facebook.com/watch/?v=279242350172108
Այլ մանրամասներ՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







