Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 557 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 30 903-ի: Հուլիսի 10-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 18709 է, փաստացի բուժվում է 11471 (-170)-ը, գրանցվել է մահվան 546 (+11) դեպք, այլ պատճառներով՝ 177 (+7)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 131216 (+2050) թեստավորում։ Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 557 նոր դեպք և 709 առողջացած:
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 30346 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







