Covid- 19-ով մինչեւ այս համավարակը Հայաստանում նույնպես որեւէ մեկը չի զբաղվել։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրառնալով «France Arménie» ամսագրի հուլիսյան համարում ուշագրավ հոդվածին, որտեղ նշվում է, որ Ֆրանսիայից Հայաստան եկած 7 բժիշկներից 5-ը կորոնավիրուս երբեւէ չի բուժել, բացի այդ՝ նրանց այցը ֆրանսիական կառավարության հետ համաձայնեցված չի եղել։
«Ես տեղյակ չեմ՝ ինչ սկզբունքով են բժիշկները հրավիրվել. համապատասխան գերատեսչությունը պետք է ներկայացնի, բայց ինչ վերաբերում է՝ երբեւէ կորոնավիրուսի առնչությամբ գործունեություն չծավալելուն՝ պետք է հասկանալ, թե այս երբեւէ-ն ինչ է նշանակում, որովհետեւ Covid-ով մինչեւ այս համավարակը Հայաստանում նույնպես որեւէ մեկը չի զբաղվել։ Ես չգիտեմ՝ ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը, հոդվածին էլ ծանոթ չեմ: Հեեւաբար ճիշտ կլիներ հարց ուղղել պատկան մարմիններին»,- ասել է Լիլիթ Մակունցը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







