Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 771 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 22,488-ի: Հունիսի 25-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 11,335 է, փաստացի բուժվում է 10,625-ը, գրանցվել է մահվան 397 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 102,736 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 131-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 21717 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







