ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի առողջապահական համակարգն ավելի ուժեղացած է դուրս գալու կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարից: Այս մասին Թորոսյանը նշել է հունիսի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Այս ծանր իրավիճակը կլինի առիթ առողջապահական համակարգի զարգացման համար: Հիմա մեծացվում են առողջապահական հզորությունները, որոնք հետագայում օգտագործվելու են այլ հիվանդությունների դեմ պայքարի համար: Առողջապահական համակարգն ավելի ուժեղացած է դուրս գալու այս մարտահրավերից, չնայած որ դրա մեջ դրվելու են մարդկային կյանքեր, ճակատագրեր, մարդկային էներգիա և ժամանակ»,- ասել է Թորոսյանը:
Նախարարը հայտնել է նաև, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: «Արդեն մեկ զոհ ունենք բժշկական անձնակազմից, նաև դրա համար ենք շեշտում, որ բժշկական անձնակազմի պաշտպանությունը շատ կարևոր է»,- նշել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







