Հունիսի 12-ին կայացել է աշխատանքային խորհրդակցություն «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի Էջմիածնում տեղակայված ուսումնական կենտրոնում: Այս մասին տեղեկանում ենք «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի ֆեյսբուքյան էջում արված հրապարակումից։
Նշվում է, որ խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Տիգրան Ղարիբյանը և ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի գործողությունների բաժնի անձնակազմը:
«Այցելուները ծանոթացան ուսումնական կենտրոնի կարողություններին և ենթակառուցվածքներին: Քննարկվեցին ուսումնական կենտրոնի զարգացման և մասնագետների առավել լայնածավալ ուսուցման հարցերը»,- ասված է հայտարարութայն մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







