Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 428 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 14103-ի: Հունիսի 10-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 5226 է, փաստացի բուժվում է 8573-ը, գրանցվել է մահվան 227 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է73156 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 77-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 13675 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







