Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:38

Նոր առաջնորդը պետք է վերահաստատի ՀԱՊԿ-ի էֆեկտիվությունը հայ հասարակության համար. Նարեկ Կարապետյան

Նոր առաջնորդը պետք է վերահաստատի ՀԱՊԿ-ի էֆեկտիվությունը հայ հասարակության համար. Նարեկ Կարապետյան

Եթե ազնիվ լինենք, Ջերմուկի դեպքերից հետո հայ հասարակության մեջ կա կասկած ՀԱՊԿ-ի առաքելության հետ կապված, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Կարծում եմ՝ ՀՀ նոր առաջնորդը, ով պետք է լինի ավելի ուժեղ, պետք է վերահաստատի մեր դաշնակցային հարաբերությունները տարածաշրջանային դաշնակիցների հետ, բայց նաև լուծի հայ ժողովրդի համար կարևոր խնդիր, կարևոր հարց, որը բաց է մնացել։ Այսինքն՝ Ջերմուկի դեպքերից հետո մեր հասարակությունն ունի հարց ՀԱՊԿ-ի հետ կապված, և, կարծում եմ, նոր առաջնորդը պետք է առաջին իսկ քայլերից մեկը վերահաստատի ՀԱՊԿ-ի էֆեկտիվությունը Հայաստանի տարածքային ամբողջականությունը հաստատելու գործում», — հայտարարել է նա։

Կարապետյանը շեշտել է, որ դա արդեն ՀԱՊԿ-ի գործընկերների խնդիրն է, որպեսզի նրանք հաստատեն իրենց էֆեկտիվությունը հայ ժողովրդի համար։

«Բանակցությունների արդյունքում իրենք պետք է ցույց տան մեր հարևան երկրին, որ օտար երկրի անեքսիան, առավել ևս, ՀԱՊԿ-ի անդամ երկրի, անընդունելի է։ Միայն այդ դեպքում մեր հասարակությունը կընդունի ՀԱՊԿ-ին որպես երկարաժամկետ դաշնակից»,- նշել է Կարապետյանը։

Ըստ գործչի՝ դիվանագիտական ռեսուրսները բավարար են, որպեսզի այդ հարցը լուծվի։

«Եթե մենք վստահ լինենք, որ ՀԱՊԿ-ը հասկացավ խնդրի լրջությունը և նաև գործընկեր հանդիսացավ Հայաստանի համար, այդ խնդիրը հնարավոր է լուծել խաղաղությամբ և դիվանագիտությամբ։ Նրանք պետք է գործադրեն ջանքեր, եթե կուզեք, կասեմ ճնշում այդ երկրի հանդեպ, որպեսզի նա ազատի հայկական սուվերեն տարածքը»,- ընդգծել է Կարապետյանը։

Երևանը սառեցրել էր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2025թ. նոյեմբերի 27-ին հայտարարել էր, որ ՀԱՊԿ երկրները հարգանքով են վերաբերվում այդ կազմակերպությանը Հայաստանի չմասնակցելու դիրքորոշմանը, քանի որ դա երկրի ընտրությունն է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+