Հայաստանում hաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4823-ի: Մայիսի 17-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 2019 քաղաքացի, փաստացի բուժվում է 2718-ը, գրանցվել է մահվան 61(+1) դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 41850 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 25-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 4472 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







