Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:15

Աղազարյանի և ՔԿ ղեկավարի վեճի առնչությամբ ՔՊ-ն «հարցաքննության» կկանչի Դավոյանի օգնականին և Զեյնալյանին․ ԶԼՄ

Աղազարյանի և ՔԿ ղեկավարի վեճի առնչությամբ ՔՊ-ն «հարցաքննության» կկանչի Դավոյանի օգնականին և Զեյնալյանին․ ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովը հոկտեմբերի 15-ին ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի վեճից հետո «հարցաքննության» են կանչել նաև ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանի օգնական Ներսես Խաչատրյանին և պատգամավոր Նարեկ Զեյնալյանին, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

«Խաչատրյանը միջադեպի «մեղավորն» է, որի ռեպլիկին արված կոշտ դիտողության առիթով Աղազարյանը նկատողություն էր արել Քյարամյանին, և վեճը թեժացել էր»,- ասված է հրապարակման մեջ։ 

«Հրապարակը» հոկտեմբերի 19-ին գրել էր, որ ՔՊ-ն միջադեպի առնչությամբ «հարցաքննության» էր կանչել Աղազարյանին։ Թերթը հոկտեմբերի 22-ին հայտնել էր, որ ՔՊ-ն մտադիր է բացատրության կանչել նաև Քյարամյանին։ 

Աղազարյանն ու Քյարամյանը  վիճաբանել էին հոկտեմբերի 15-ին՝ Հայաստանում հանցավորության հետ կապված իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, երբ Աղազարյանը ՔԿ ղեկավարին կոչ էր արել դադարեցնել կալանքը որպես բիզնեսի վրա ճնշում գործադրելու միջոց։

ԶԼՄ-ն հոկտեմբերի 16-ին գրել էր, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական ​​հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մտադիր է հասնել ուժային կառույցների ղեկավարների հրաժարականին։ Միաժամանակ, թերթը հավելել էր, նա դա փորձում է անել դա այլ պատգամավորների օգնությամբ։ ԶԼՄ-ն Քյարամյանի կոշտ արձագանքը կապել էր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ Դավոյանի օգնականի՝ իր հասցեին ուղղված ռեպլիկի հետ, որն ասել էր՝ «համբալի «կուռաժիտ» լինելը նայեք»: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+