Ադրբեջանական բանակը համապատասխանեցվում է ՆԱՏՕ-ի չափանիշներին և այս համատեքստում սերտորեն համագործակցում է թուրքական բանակի հետ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Ալիևը նշել է, որ Աֆղանստանում գործողությունների աջակցությունն Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակցության կարևոր մասն է կազմում, օրակարգում է նաև դաշինքի հետ համագործակցությունը տարածաշրջանային զարգացման, էներգետիկ անվտանգության և այլ ոլորտներում։





































