ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՊՆ-ում կատարել է նշանակումներ՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Ըստ հրամանագրերի՝ գնդապետ Գևորգ Մխեյանը նշանակվել է Հանրապետական զինվորական կոմիսար, գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը՝ Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արծվիկ Գրիգորյանը՝ Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ:






































