ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը հաստատել է զինծառայողի վիրավորվելու տեղեկությունը և հավելել, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Shamshyan.com-ն ավելի վաղ հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզում գտնվող ՊՆ-ի զորամասերից մեկի դիրքերում կրակոց է հնչել, կա վիրավոր:
Արամ Թորոսյանը մանրամասնել է, որ զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, այժմ բժիշկների հսկողության ներքո է:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված զինվորն Արարատի մարզից է։






































