ՀՀ պաշտպանության նախարարությունից Armenia Today-ին հաստատել են լուրը, որ գեներալ-մայոր Արտակ Տոնոյանն ազատվել է Պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնից։
«Հաստատում եմ՝ Տոնոյանն իր դիմումի համաձայն արձակվել է ՀՀ ԶՈւ պահեստազոր՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ»,- հստակեցրել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Տոնոյանի ազատման մասին գրել էր 24․news-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Օգոստոսի 21-ին մամուլը գրել էր, որ նրա որդին՝ Արտաշես Տոնոյանը, կալանավորվել է սպանության գործով։






































