Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում տեղի ունեցած սպանության գործով կալանավորվածների թվում է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականի որդին է՝ Արտաշես Տոնոյանը, գրում է Shamshyan.com-ը:
Քննիչներն օգոստոսի 18-ին միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ կայացնելու երկամսյա կալանքի որոշում օգոստոսի 14-ին Պռոշյանում՝ «Չաղ Ռուստամ» մականվամբ հայտնի քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ հրազենի գործադրմամբ խուլիգանություն և սպանություն կատարողներից 3-ի նկատմամբ, նշում է լրատվամիջոցը: Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, նրանք կալանավորվել են:
Օգոստոսի 15-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել էր Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Մամիկոն Դ.-ն: Նա, ըստ հրապարակման, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 14-ին՝ Պռոշյանի կամրջի տակ տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի ու կրակոցների հետևանքով:






































