Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:23

Ապրիլյան քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցն է

Ապրիլյան քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցն է

Ապրիլի 2-ին լրանում է քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցը։ 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության նկատմամբ լայնածավալ հարձակողական գործողություններ էր սկսել՝ կիրառելով իր զինանոցում առկա ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր տեսակները։ Առավել թեժ մարտեր էին ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային՝ այս պահին օկուպացված Հադրութի և հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղություններում։

Ադրբեջանը թիրախավորել էր նաև խաղաղ բնակչությանը, խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվել էր 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, երկու երեխա վիրավորվել և տեղափոխվել էր հիվանդանոց։

Ադրբեջանական կողմն ապրիլի 3-ին հայտարարել էր, որ միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակել էր մարտական գործողությունները՝ թիրախավորելով նաև Մարտակերտի խաղաղ բնակիչներին։

Ապրիլի 5-ին հրադադար էր հաստատվել։ Վիեննայում տեղի էր ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը՝ Արցախյան հակամարտության կարգավորման հարցով։ Այդուհանդերձ, Ադրբեջանը, ինչպես բոլոր ռազմական գործողությունների դեպքում, 2016-ին էլ էր անտեսել հրադադարը։ Ադրբեջանը մինչև ապրիլի 7-ը շարունակել էր դիմել սադրանքների։

Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել էին դիվերսիոն հետախուզական գործողություն, բայց ՀՀ ԶՈւ-ի կողմից հետ էին շպրտվել։ Ապրիլյան պատերազմում հայկական կողմն ունեցել էր 110 զոհ և 120 վիրավոր։ Քաղաքացիական բնակչության շրջանում հայկական կողմից զոհվել էր 4 անձ։ Ադրբեջանական կողմի զոհերի թիվը, ըստ Բաքվի պաշտոնական տվյալների, 93 էր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+