Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:49

Պապիկյանն ու Ռոնան լը Գլյոյը քննարկել են պաշտպանության ոլորտում ՀՀ-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող հարցեր

Պապիկյանն ու Ռոնան լը Գլյոյը քննարկել են պաշտպանության ոլորտում ՀՀ-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամ Ռոնան լը Գլյոյին հետ քննարկել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցեր, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Գերատեսչությունից նշում են, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու ՀՀ զինված ուժերում ընթացող  բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր, հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Մարտի 8-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտարարել էր, որ Փարիզի հետ ռազմական համագործակցության միջոցով պաշտպանական քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու Երևանի որոշումը կապված է ՌԴ և ՀԱՊԿ-ի կողմից տրամադրվող անվտանգության երաշխիքների անարդյունավետության հետ։ Մարտի 10-ին դեսպանը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կոչ էր արել չհրաժարվել իրենց՝ Արցախ վերադարձի իրավունքից։

Փետրվարի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել էր Ֆրանսիա, որտեղ Հայաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերահաստատել էր Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությունը զարգացնելու հանձնառությունը։ Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզն աջակցում է Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին: Փետրվարի 23-ին Երևան կատարած այցի շրջանակներում Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանը և Սեբաստիեն Լըկորնյուն ստորագրել էին մի շարք պայմանագրեր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+