ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ.-ն ժամկետային զինծառայող Գրանիկ Խնկոյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով տնային կալանքի է ենթարկվել, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեն։
Ըստ կոմիտեի՝ մայոր Ա.Թ.-ն կատարել է ժամկետային զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ, ինչպես նաև ծառայակիցների ներկայությամբ նրա նկատմամբ բռնություն գործադրել։
Խնկոյանի դին հայտնաբերվել էր օգոստոսի 11-ին՝ ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի հետնամասում։ Նա 08:40-ի սահմաններում իրեն ամրակցված ինքնաձիգով արձակել էր կրակահերթ և ինքն իրեն պատճառել հրազենային մահացու վնասվածքներ, ինչի հետևանքով տեղում մահացել էր:
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ինքնասպանության դրդելու համար։
Մահացած զինվորի գործով կա 2 ձերբակալված. ԶԼՄ
Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանի գործով կա երկու ձերբակալված, հայտնում է «Ժողովուրդ»-ը։ Ըստ թերթի՝ զինծառայողին...






































