Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:03

Ադրբեջանական դատարանը կալանավորել է մայիսի 26-ին առևանգված հայ զինծառայողներին

Ադրբեջանական դատարանը կալանավորել է մայիսի 26-ին առևանգված հայ զինծառայողներին

Ադրբեջանական դատարանը մայիսի 26-ին առևանգված ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հարություն Հովհաննիսյանին և Կարեն Ղազարյանին կալանավորելու որոշում է կայացրել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը։

Հայ զինվորականները մեղադրվում են, իբրև թե, «Ադրբեջանի տարածք դիվերսիոն ներթափանցման փորձի» մեջ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը մայիսի 26-ին հայտնել էր, որ մարտական դիրքեր սննդամթերք տեղափոխող երկու զինծառայողների հետ կապը կորել է։  Մայիսի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտարարել են, որ «հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, ձերբակալվել է երկու հայ զինծառայող»։

Մայիսի 27-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր սահմանային գոտում մեքենայի հայտնաբերման մասին, որով երկու զինվորականներ պետք է սնունդ և ջուր հասցնեին մարտական դիրքեր: Մայիսի 27-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունն ու գլխավոր դատախազությունը հայտարարել են հայ զինվորականների ձերբակալության և նրանց «որպես կասկածյալ ներգրավելու մասին»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+