ՊՆ-ից հայտնել են ապրիլի 13-ին վիրավորված զինծառայողի առողջական վիճակի դրական դինամիկայի մասին:
«Զինծառայողի վիճակն արդեն գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում»,-Armenia Today-ին հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ նախնական տվյալներով՝ զինծառայող Գ.Ս. — ն հրազենային վնասվածքն ստացել է ապրիլի 13-ին՝ իրեն ամրակցված զենքից:
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել էր զինվորի վիրավորվելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու մասին։ Ըստ ՔԿ — ի՝ նա գլխի շրջանում հրազենային վնասվածքն ստացել է ապրիլի 13-ին՝ մարտական դիրքում իրեն ամրակցված զենքից։ Զինծառայողը տեղափոխվել է կայազորային հոսպիտալ, նրա վիճակը գնահատվել է ծանր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







