Սյունիքի մարզում այսօր՝ մարտի 21-ին, ՊՆ զինծառայողի հետ կապը կորել է: Այս մասին հաղորդում է News.am-ը՝ հաղում անելով իր աղբյուրներին:
Լրատվականի փոխանցմամբ՝ տարածքում մառախուղ է եղել: Առայժմ հստակ չէ՝ արդյո՞ք զինծառայողը մոլորվե՞լ է, թե՞ գերի է ընկել:
Ավելի վաղ hraparak-ը գրել էր, որ զինծառայողը Ուրալ մեքենայով հաց է տարել դիրքեր եւ գերի ընկել։
Նշենք, որ Аrmenia Today-ին չհաջողվեց տեղեկություն ստանալ Պաշտպանության նախարարությունից: Մեր հեռախոսազանգերին և գրավոր հարցմանը չեն պատասխանում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







