Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:41

Հարավային Կովկասում իրավիճակը բարդ է և լարված․ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Հարավային Կովկասում իրավիճակը բարդ է և լարված․ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը բարդ և լարված է բնորոշվում։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ ներկայացնելով Հարավային Կովկասում առկա իրավիճակը։

Նրա խոսքով՝ ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերների և սպառնալիքների հիմնական աղբյուրը արևմտյան էլիտաների մի մասի ապակառուցողական գործունեությունն է, որն ուղղված է կազմակերպության շուրջ և նրա առանձին անդամ պետությունների ներսում իրադրությունը խարխլելուն։

«Հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին առկա բարձր կոնֆլիկտային ներուժը՝ այս ֆոնին առանձին պետությունների՝ Կովկասում սեփական դիրքերն ամրապնդելու, Կասպից ծովի ռեսուրսներին հասանելիություն ստանալու և Կենտրոնական Ասիա դուրս գալու փորձերը կովկասյան տարածաշրջանում ճգնաժամի սրմանն են հանգեցնում»,-նշել է Սիդորովը:

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի կովկասյան տարածաշրջանի պատասխանատվության գոտում շարունակում է աճել կոնֆլիկտային ներուժը, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ առանձին պետությունների միջև կան չկարգավորված տարածքային հարցերի:

«Տարածաշրջանում կայունացնող դեր է խաղում Ռուսաստանը։ Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնն ու Բրյուսելը, նույնիսկ հաշվի չառնելով Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ունենալով հետկոնֆլիկտային կարգավորման սեփական տեսլականները, ձգտում են պարտադրել անվտանգության մոդելի իրենց ձևաչափը և չեզոքացնել այդ ուղղությամբ ՀԱՊԿ-ի կողմից տարվող ջանքերը»,-նշել է նա։

Սիդորովը հայտնել է, որ Ադրբեջանն իր հերթին շարունակում է մեծացնել իր զինված ուժերի պոտենցիալը՝ իրականացնելով համակարգված բարեփոխում։ Նա նշել է նաև, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի արտադրության սպառազինություններ և տեխնիկա է ստանում: Սիդորովը նշել է նաև, որ այս ֆոնին Իրանը Հարավային Կովկասի գործերին արտատարածաշրջանային խաղացողների՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի երկրների միջամտությանը հակազդելու քաղաքականություն է վարում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+