Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:21

Գնում ենք բանակի կառավարման նոր մոդելի. Պապիկյան

Գնում ենք բանակի կառավարման նոր մոդելի. Պապիկյան

«Հանրային» հ/ը-ի եթերում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է բանակի բարեփոխումների նոր պլաններին։

«Առաջինը ռազմաուսումնական հաստատությունների ձևի և բովանդակության փոփոխությունն է։ Մեր երկրորդ քայլը պետք է լինի անցումը դեպի պրոֆեսիոնալ բանակին, որը մեկ օրվա անելիք չէ։ Այդ ուղղությամբ քայլեր արվում են, ամեն ինչ պետք է լինի օրգանական։ Պետք է ժամկետային զինծառայությունից անցնենք պայմանագրային ծառայության։ Մենք պետք է պայմանագրայիններին վերցնենք «զրոյից»։ Գործող պայմանագրայինների համար ստեղծելու ենք ատեստավորման հնարավորություն»,-հայտարարեց Պապիկյանը։
ՊՆ նախարարը ձեռնպահ մնաց սպառազինության գնումների մասին տեղեկություններ հաղորդելուց։ «Դրանք գաղտնի գործընթացներ են, կան բանակցություններ, որոնց մասին խոսել չի կարելի»,-նշեց Պապիկյանը։

Ինչ վերաբերում է ԳՇ պետի մինչ այժմ չնշանակվելուն, Պապիկյանը նշեց, որ ՊՆ-ում կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում։ «Ունենալու ենք նոր մոդել, որտեղ ԳՇ պետը լինելու է ՊՆ նախարարի առաջին տեղակալը»,-նշեց նա։

Նախարարը հայտնեց, որ դիրքերի ամրացման հարցում ամենօրյա աշխատանք է իրականացվում։ «Կառուցում ենք ճանապարհներ, կահավորվում և ինժեներական աշխատանքներ են իրականցնում սահմանագծում։ Մինչ տարեվերջ խնդիրներ չենք ունենա այս հարցում»,-նշեց Պապիկյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+