Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:22

Ռուստամ Մուրադովի հայտարարությունը

Ռուստամ Մուրադովի հայտարարությունը

ՌԴ Պն-ն հրապարակել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հայտարարությունը՝ կապված երեկ՝ հուլիսի 4-ին 15 հայ ռազմագերիների վերադարձի հետ:

«Շարունակելով եռակողմ համաձայնագրի դրույթների կատարումն ապահովելու ուղղությամբ աշխատանքները՝ Բաքվում, անձամբ իմ կողմից, ադրբեջանական կողմին են փոխանցվել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զինված հակամարտության ընթացքում հայկական ստորաբաժանումների կողմից սահմանված ականապատ դաշտերի քարտեզները, որոնք վերաբերում են երկու շրջաններին: Իր հերթին Ադրբեջանն ազատ է արձակել 15 հայ զինծառայողների, որոնք Երևան են տեղափոխվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով:

Ռուսական կողմը հետագայում ևս կշարունակի աշխատանքը՝ զինված հակամարտության դադարեցման մասին եռակողմ համաձայնագրի դրույթների կատարումն ապահովելու ուղղությամբ:

Ռուսաստանի Դաշնության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2020թ.նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության համար տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորախումբ:

Խաղաղապահները հումանիտար օգնություն են ցուցաբերում տեղի բնակչությանը, աջակցություն են ցուցաբերում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանը, ապահովվում քաղաքացիների՝ իրենց մշտական բնակության վայրեր անվտանգ վերադառնալու հնարավորությունը: Ինժեներական ստորաբաժանումների մասնագետների կողմից աշխատանքներ են տարվում Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ: Ռուս խաղաղապահները նպաստում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման մասին դրույթի կատարմանը»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանին են վերադարձվել 15 հայ ռազմագերիների: Նրանք բոլորը Շիրակի մարզից են: Հայկական կողմը, որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանին է փոխանցել Քաշաթաղի և Հադրութի շրջանի հարավային հատվածների ականապատ դաշտերի քարտեզները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+