ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հաստատել է պայմանագրային զինծառայողի մահվան դեպքը, հայտնում է «Փաստինֆո»-ն։
Գերատեսչության նախնական տվյալներով՝ զինծառայողը հանկարծամահ է եղել՝ ծառայության հետ չկապված պատճառով։
«Նշված դեպքը Սիսիանի զորամասի հետ որևէ առնչություն չունի»,- հայտարարել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
ՊՆ-ից հավելել են, որ նման դեպքերի մասին նախարարությունը, որպես վաղուց գործող կանոն, չի հաղորդում։
Այսօր ավելի վաղ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնել էր, որ ադրբեջանական կողմը զինծառայողի՝ ծառայության վայրը լքելու մասին ԱԱԾ-ին տեղեկացրել էր սեպտեմբերի 29-ին։ Զինծառայողը հոկտեմբերի 1-ին Շաքիում կրակել էր ՀՀ քաղաքացու ոտքին և ձերբակալվել։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։
Շաքիի բնակիչներից մեկն Armenia Today-ին պատմել էր, որ ավտոմատով զինված ադրբեջանցին մտել էր բնակելի տուն և կրակել տեղի բնակչուհու վրա՝ նրա երեք երեխայի ներկայությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







